Արմեն Սարգսյանը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ

Քաղաքական 24.03.2021   19:03   39

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 24–ին,  հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքէջից։

«Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, եւ, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարեւորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը եւ, մասնավորապես, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը»,– ասվում է հաղորդագրության մեջ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb