Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Իրադարձային 21.01.2019   16:52   300

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն, համբերություն և ոգու արիություն։



 Պիտակներ
         Արմեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon