Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Իրադարձային 30.03.2021   14:14   32

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի առթիվ: 

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերի ու անձնական ներդրման համար: Նախագահը կարևորել է միջպետական կապերի հետագա խորացումը երկու երկրների միջև:

Դեսպան Ջուն Յամադան նշել է, որ հեռանում է ջերմ տպավորություններով և շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb