Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից

Իրադարձային 18.01.2021   13:40   63

Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։ 


 Պիտակներ
         Արմեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb