Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

Իրադարձային 13.09.2019   15:04   174
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություն մաղթելով մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի՝ պատմական ու մշակութային խորը արմատներ ունեցող երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Նա նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, նոր տեխնոլոգիաները, գիտությունն ու կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հնդկաստանի հայ համայնքին՝ կարևոր համարելով վերջինիս դերը երկու բարեկամ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերի ամրապնդման տեսանկյունից:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հնդկաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon