Արմեն Փամբուխչյանը՝ ԱԻ փոխնախարար նշանակվելու մասին

Իրադարձային 14.09.2020   13:08   34

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է մանդատը վայր դնի և աշխատանքի անցնի գործադիրում։

Այսօր Ազգային ժողովում armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում տարածված այս տեղեկություններին՝ Փամբուխչյանն ասաց, որ նման քննարկումներ առհասարակ կան, բայց դեռ ոչինչ որոշված չէ։

Հարցին՝ քննարկվում է Ձեր՝ ԱԻ փոխնախարար նշանակվելու հա՞րցը, Փամբուխչյանը պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում, ավելին այս պահին չեմ կարող ասել։ Ինչպես նշեցի՝ տարբեր քննարկումներ կան, ոչինչ դեռ հստակ չէ»։

 



 Պիտակներ
         Արմեն Փամբուխչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb