Արմեն Մելիքբեկյանն այցելել և ծանոթացել է Վայոց Ձորում փոքր խաղադաշտերի շինարարության ընթացքին

Իրադարձային 23.05.2019   16:20   67
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի շրջանակներում ՀՖՖ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են Գլաձոր համայնքում, որտեղ շուտով կավարտվի և վերջնական տեսքի կբերվի 40/20 չափի խաղադաշտը: Ծանոթանալով շինաշխատանքների ընթացքին և զրուցելով տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուշադրության կենտրոնում գտնվող խոշորամասշտաբ սոցիալական ծրագրի նպատակն է զարգացնել մասսակայան ֆուտբոլը Հայաստանի ողջ տարածքում՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա, որտեղ հիմնականում բացակայում են ֆուտբոլով զբաղվելու նույնիսկ տարրական պայմանները:

Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է նաև, որ Վայոց Ձորի մարզի 10 համայնքներում շինաշխատանքների ավարտից հետո հաջորդը կլինի Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս Ֆուտբոլային ենթակառուցվածքները թարմացնելու, նորերը ստեղծելու խիստ կարիք կա: Նա հավելել է, որ այս տարի շինաշխատանքներ են սկսվելու ևս երկու մարզերում: Այցի ընթացքում քննարկվել են Վայոց Ձորում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon