Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին

Իրադարձային 17.11.2020   14:27   38

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր առցանց ձևաչափով մասնակցել եմ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ Նիստի ընթացքում «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես եմ եկել ելույթով:

Ելույթի ընթացքում ներկայացրել եմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել եմ Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա: Կարևորել եմ Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը խաղաղության հաստատման գործում»:


 Պիտակներ
         Արմեն Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb