Արմեն Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ

Իրադարձային 24.01.2020   11:38   416

Այսօր ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։



 Պիտակներ
         Ոստիկանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon