Արմեն Գևորգյանը` գաղտնի շտաբի մասին

Քաղաքական 17.01.2019   12:50   366

Վերաքննիչ դատարանում քննվում է 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:
Մինչ դատական նիստի մեկնարկը` Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ ասածներին ավելացնելու ոչինչ չունի։
Հարցին՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը այն հրապարակումները, որ նա 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ է եղել, որտեղ որոշումներն են կայացվել, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Ես մամուլի հրապարակումները չմեկնաբանելու սովորություն ունեմ: Ով հրապարակել է, նրանից էլ հարցրեք»:
Ճշգրտող հարցին՝  Դուք եղե՞լ եք այդ շտաբի անդամ, Գևորգայնը արձագանքեց. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություն չունեմ»:
 Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։



 Պիտակներ
         Արմեն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon