Արմեն Գևորգյանը դատի է տվել իշխող խմբակցության պատգամավորին ու փաստաբանին

Օրենքի ուժով 03.09.2019   14:14   396
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի։ Այս մասին հայտնում է Դատալեքս դատական տեղկատվական համակարգը։

Գևորգյյանը պահանջում է, որ պատգամավորն ու փաստաբանը հերքեն վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրեն և փոխհատուցեն՝ պատճառված բարոյական վնասի համար, ինչպես նաև արձանագրվի իր անմեղության կանխավարկածի խախտումը։

Հայցադիմումի պատճառ է դարձել օգոստոսի 7–ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանի հնչեցրած մտքերը առ այն, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին։

Իսկ Արուսյակ Ջուլհակյանը, խոսելով այդ տարիներին քաղաքացիների զանգվածային ունեզրկումներին, կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու մասին, հայտարարել է, որ այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արմեն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon