Արմեն Գևորգյան․ «Ես շատ բան ունեմ պատմելու»

Օրենքի ուժով 11.01.2019   12:37   323

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը:

 Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին՝ Արմեն Գևորգյանը հայտնել է, որ դրանք անհիմն են։  
«Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում, դրանք որևէ հիմնավորվածություն չունեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գևորգյանը։ 

Հարցին, արդյոք առարեսում կատարվել է գործարար Սիլվա Համբարձումյանի և իր միջև, Արմեն Գևորգյանը պատասխանեց.

«Ես այն կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Ես շատ բան ունեմ ասելու և պատմելու, ժամանակը կգա՝ կասեմ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 12–ին նախկին փոխվարչապետին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon