Արմավիրում ՃՏՊ-ի նվազեցման ուղղությամբ արդյունավետ միջոցառումներ են իրականացվել

Իրադարձային 07.08.2019   11:26   125
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը, մարզի դատախազության նախաձեռնությամբ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքները:  

2019թ. 1-ին կիսամյակում մարզի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային հանցագործության 35 դեպք, որից 8-ը մահվան ելքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան ելքով դեպքերն ավելացել են երկուսով, սակայն ընդհանուր առմամբ ՃՏՀ-ների աճ տեղի չի ունեցել: Մարզի դատախազությունում ուսումնասիրվել են արձանագրված ՃՏՊ-ները ծնող պայմանները և պատճառները և դրանց հիման վրա իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ:

Մասնավորապես Երևան-Արմավիր ավտոմայրուղում տեղի ունեցած ՃՏՊ-ների  ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց առաջացման պայմաններից է մայրուղու անմիջական հարևանությամբ գյուղմթերքի առևտրի գոտիների տեղակայությունը: Թեև դրանք դուրս են ճանապարհի երթևեկելի մասից, սակայն կոնկրետ վայրերում չափազանց մոտ գտնվելու պատճառով առաջացնում էին տրանսպորտային միջոցների կուտակումներ, ինչի արդյունքում մասամբ փակվում և վտանգավոր էին դառնում երթևեկելի հատվածները:

Արմավիրի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտադրել էր այս խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված՝ մարզի դատախազության կողմից հաղորդում էր ուղարկվել Արմավիրի մարզպետին` Երևան–Արմավիր ճանապարհի կողնակներում ինքնաբուխ գոյացած գյուղմթերքների առևտրի գոտիները երթևեկելի մասերից հնարավորինս հեռացնելու համար: Արդյունքում գյուղմթերքի առևտրի գոտիները հեռացվել են երթևեկելի մասերից, քայլեր են ձեռնարկվել դրանք առավել անվտանգ գոտիներում կենտրոնացված իրականացնելու ուղղությամբ: Արդյունքում մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքով ՃՏՊ-ներ, այս գործոնով պայմանավորված, չեն արձանագրվել:

Վրաերթերին նպաստում էր նաև Մեծամոր քաղաքին հարակից ճանապարհահատվածին հետիոտնային անցման գոտիների առկայության հետ մեկտեղ այդ հատվածում թույլատրելի արագությունը 90կմ/ժ սահմանված լինելու հանգամանքը: Այդ երկու պայմանների միաժամանակյա առկայությունն էականորեն բարձրացնում էր վրաերթերի հավանականությունը, քանի որ վարորդները, ունենալով բարձր՝ 90 կմ/ժ արագություն, հետիոտնի անցնելու պահին չէին կարողանում կանգնեցնել ավտոմեքենան: Նախորդ տարվա 1-ին կիսամյակում այդ պատճառով արձանագրվել էր 4 դեպք, որոնցից 2-ը՝ մահվան ելքով: Վթարային իրավիճակների առաջացման հավանականությունը ցածրացնելու նպատակով մարզի դատախազության կողմից համապատասխան միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին և ՀՀ (նախկին) կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, որոնց պահանջները կատարվել են: Արդյունքում 2019թ. 1-ին կիսամյակում այդ հատվածում որևէ դեպք չի արձանագրվել:

 Վթարային իրադրության առաջացմանը նպաստող պայման է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ որոշ ճանապարհների առկա գծանշումները ջնջված են եղել, բացակայել են ճանապարհային նշանները: Հիշյալ նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ  մարզի դատախազության կողմից միջնորդագրեր  են ուղարկվել (նախկին) ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ ՃՈ ծառայության պետին: Դրանց քննարկման արդյունքում տեղադրվել են բացակայող ճանապարհային նշանները, գծանշումների թարմացումները ներառվել են ճանապարհների սպասարկման ամենամյա ծրագրերում:

Բայցի այդ, հաշվի առնելով, որ Վաղարշապատ-Արմավիր ճանապարհահատվածում գիշերային ժամերին տեղի ունեցած վթարների մի մասի պատճառը ցածր տեսանելիությունն է, ինչը անհրաժեշտ էր դարձնում այդ հատվածում լուսավորության անցկացման հարցի լուծումը՝ այս նպատակով ևս ՀՀ (նախկին) կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն միջնորդագիր էր ուղարկվել:

Ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում ՃՏՀ-ների էական՝ 50 տոկոսով նվազում է արձանագրվել Արմավիրի և Բաղրամյանի, 100 տոկոսով՝ Մեծամորի շրջաններում: Փոխարենը դեպքերի աճ է արձանագրվել Վաղարշապատի տարածաշրանում, որին նպաստող գործոնների, պայմանների և պատճառների վերլուծումը, դրանից բխող կոնկրետ միջոցառումների նախաձեռնումը, որպես առաջնահերթություն, արդեն իսկ ընդգրկվել է մարզի դատախազության գործունեության այս տարվա 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրում:          


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՃՏՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon