Արմավիրում կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ. ողջ տարվա ընթացքում

Իրադարձային 18.07.2019   14:38   180
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերով քրեական հետապնդման և վնասի վերականգնման ուղղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքների արդյունքները:

Ամփոփմամբ արձանագրվել է, որ Արմավիրի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո նշված ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 61 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-ի փոխարեն: Այսինքն վարույթում քննվող քրեական գործերի քանակն ավելացել է 35.5 տոկոսով:

Նշված քրեական գործերից 42-ը հարուցվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 3-ը՝ լրատվամիջոցների, իսկ 16-ը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս հայտնաբերված փաստերի առթիվ:

Նշված  քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել  14 պաշտոնատար անձ: Նրանցից 7-ը մարզի տարբեր դպրոցների՝ մասնավորապես՝  Այգեվան, Հացիկ, Բերքաշատ, Լենուղի և Բաղրամյան գյուղերի հանրակրթական դպրոցների, Մեծամորի արվեստի դպրոցի և Էջմիածնի քոլեջի տնօրեններ են, որոնց մի մասին մեղսագրվում են կաշառք ստանալու, մյուս մասին՝ վատնման կամ յուրացման միջոցով հափշտակություն կատարելու հանցավոր արարքներ: Իսկ քրեական հետապնդման ենթարկված մյուս 7 անձինք տարբեր համայնքների՝ Մրգաստան, Հայթաղ, Տարոնիկ, Զարթոնք, Մրգաշատ, Բաղրամյան, Արմավիր գյուղական համայնքների ղեկավարներ են: Նրանք մեղադրվում են առերևույթ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու համար: 

Նշված ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել է նշված բնույթի 6 գործ՝ 7 անձի վերաբերյալ, ինչը կրկնակի ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և ավարտված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 12մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Համեմատության համար նշենք, պատճառված վնասը մոտ 1մլն դրամով ավելի է, քան ողջ 2018 թվականի ընթացքում  հայտնաբերված վնասի չափը: Իսկ վերականգնման առումով 2019թ. առաջին կիսամյակը 63 տոկոսով ավելի արդյունավետ է եղել նախորդ ողջ տարվա համեմատությամբ:

Նշված կոռուպցիոն քրեական գործերի քննության ընթացքում պարզվել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ:  Մասնավորապես՝ ներկայացվել են թվով 4 միջնորդագրեր, որոնց քննարկման արդյունքում 2 դպրոցի տնօրեն ազատվել են զբաղեցրած պաշտոնից:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կոռուպցիոն գործեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon