Արմավիրում ինքնաձիգով կրակել են 62-ամյա տղամարդու ոտքին

Իրադարձային 27.11.2019   12:44   131
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի՝ 1957թ. ծնված բնակիչը՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց հողամասում գործ անելու ժամանակ:

Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, Արևիկ գյուղից Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի աջակողմյան դաշտում, Արմավիրի մարզի 62-ամյա բնակչի և վերջինիս 45-ամյա համագյուղացու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի  ժամանակ վերջինս իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգով կրակել է 62-ամյա տղամարդու ոտքին՝ պատճառելով վնասվածք:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վիճաբանություն է սկսվել նաև վիճաբանությանը մասնակից համագյուղացիների հետ դեպքի վայր եկած վերջիններիս կողմնակիցների միջև:

Միաժամանակ, պարզվել է նաև, որ միջադեպի մասնակիցները մահակներով կոտրել են դեպքի վայրում գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և կողային ապակին՝ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառելով գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 62-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 5,45մմ տրամաչափի ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ավտոմեքենայի կոտրված ապակիներ և արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, վիճաբանությանը մասնակիցներին և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



 Պիտակներ
         մարմնական վնաս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon