Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 228-ի

Իրադարձային 13.05.2020   14:55   184

Արմավիրի մարզում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք, կա 110 առողջացած քաղաքացի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք»,- գրել է Մաթևոսյանը:

Նա մարզի բոլոր բնակիչներին կոչ է արել շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել։



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon