«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

Պատահարներ 28.01.2019   14:10   328

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում  մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը, ով ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար: Նա նախկինում  6 անգամ դատապարտված է եղել։

Լուրը հաստատել են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Արմեն Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնության խումբ, հոսպիտալացվելու հորդորը դատապարտյալը մերժել է:

Նույն օրը ՝ ժամը 22:33-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, 23:00-ին ժամանել է շտապօգնության խումբը և արձանագրել է Արմեն Նազարյանի կենսաբանական մահը։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։

 



 Պիտակներ
         «Արմավիր» ՔԿՀ, դատապարտյալ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon