«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին մահացած են գտել

Իրադարձային 21.01.2019   12:54   321

Հունվարի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ,  37-ամյա Սահակ Սահակյանին քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են մահացած։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Սահակ Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալից ինքնազգացողության վատացման պատճառով վայր է ընկել փայտյա պահարանի վրա, որից հետո էլ՝ հատակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 



 Պիտակներ
         «Արմավիր» ՔԿՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon