«Արմավիր» ՔԿՀ կալանավորը ամորձիները մեխել է աթոռին

19.02.2020   14:24   256

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավոր Հարություն Բ-ն երեկ ծայրահեղ քայլի է դիմել։ Նա ամորձիները մեխել է աթոռին, քանի որ քրեակատարողական հիմնարկում աշխատող բժիշկները հրաժարվել են նրան տրամադրել անհրաժեշտ չափի դեղորայքը: Այս մասին հայտնում է Forrights.am կայքը:

«Իմ պաշտպանյալը տառապում է էպիլեպսիայի նմանվող հիվանդությամբ և նրան անհրաժեշտ է պարբերաբար ընդունել հանգստացնող դեղորայքը։ Երեկ բժիշկները հրաժարվել են որևէ բուժօգնություն տրամադրելուց։ Երբ ես պահանջեցի բժշկի հետ հանդիպում, նա չեկավ, պատճառաբանելով, որ գործադուլ են հայտարարել։ Այնինչ այդ ժամանակ Հարությունի առողջական վիճակը լավ չէր, նրա մոտ գլխապտույտներ ու ցնցումներ էին սկսվել, առանց այդ դեղորայքի իմ պաշտպանյալի մոտ ուշագնացություններ են առաջանում»,- ասել է կալանավորի պաշտպան Էդգար Թովմասյանը։

Ըստ փաստաբանի, Հարություն Բ․-ն պնդում է, որ բժիշկները չարաշահում են իրենց լիազորությունները և արհեստական խոչընդոտ ստեղծում անհրաժեշտ դեղորայքի համար։ Բժիշկներն էլ, իբրև, պատճառաբանել էին՝ դեղորայք չունեն, վերջացել է։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կամո Մանուկյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորին պատշաճ բուժօգնություն տրամադրվել է, սակայն Հարությունն այս անգամ նախատեսվածից շատ դեղորայք է պահանջել, ինչը չի համընկել բժշկական փաստաթղթերում առկա չափաբաժնի հետ։ Հենց այս պատճառով էլ դատապարտյալը դիմել է նման ծայրահեղ քայլի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         ՔԿՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon