«Արմավիր» ՔՀԿ-ի դատապարտյալները պահանջում են իրենց առաջնագիծ ուղարկել

Իրադարձային 08.10.2020   15:04   29

Տարբեր քրեակատարողական հիմնակարկներից դատապարտյալներ ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ։ Այս լուրը «Ա1+»-ին փոխանցեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Վերջինիս խոսքով՝ նման ցանկություն հայտնում են գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները, բայց, ըստ օրենսդրության, նման ընթացակարգ նախատեսված չէ․

Նավիկյանը հաստատեց նաև շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ «Արմավիր» ՔՀԿ-ում դատապարտյալները  հրաժարվել են սննդից՝ պահանջելով իրենց ուղարկել առաջնագիծ․

«Ներկա պահին «Արմավիր» ՔՀԿ-ում լարված վիճակ չկա, պարզապես նրանք ցանկանում են մեկ օր շուտ լինել առաջնագծում։ Սննդից հրաժարվելը բողոքի նշան չէ, նրանք իրենց այդ քայլը բացատրում են նրանով, որ իրենց զավակները եղբայրները, ընկերները քնում են  հողի վրա, մարտի դաշտում, իսկ իրենք չեն կարող քնել փափուկ անկողնում»։



 Պիտակներ
         «Արմավիր» ՔՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb