Արման Թաթոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին

Իրադարձային 17.09.2019   15:40   133
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին, որոնք Հայաստան են ժամանել Արդարադատության նախարարության հրավերով դատաիրավական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կարծիք տրամադրելու նպատակով:

ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ քննարկումներին եւ արդեն իսկ ներկայացրել է առաջարկություններ:

Պաշտպանը նշել է, որ դատական համակարգում առկա են խնդիրներ կապված կոռուպցիայի, դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ եւ այլն։

Մարդու իրավունքների պաշտպանը Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի հետ հանդիպմանն ընդգծել է, որ բոլոր փոփոխությունները պետք է ուղղված լինեն դատարանների կողմից արդար դատաքննության, անձնական աջակցության եւ այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովմանը, ինչպես նաեւ լուծումներ տան համակարգային խնդիրներին:

Պաշտպանը նաեւ ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը եւ Խորհրդարանին դատաիրավական փոփոխություններում եւ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ կապող օղակ հանդիսանալ քաղաքացիական հասարակության եւ պետության արդյունավետ հաղորդակցության ապահովման հարցերում:

Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցերում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon