Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին

28.11.2019   17:26   402
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի, գլխավոր ու մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներ Տիգրան Եսայանին և Արթուր Մարտիրոսյանին։

Արման Սարգսյանն անդրադարձավ նրանց ծառայողական կենսագրությանը՝ ընդգծելով, որ և՛ Տիգրան Եսայանը, և՛ Արթուր Մարտիրոսյանը համակարգում դրական հետագիծ ու փորձ ունեցող պրոֆեսիոնալներ են, որոնք ծառայողական կենսագրությունը սկսել են շարքայինից և իրենց ջանասիրությամբ ու մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ հետագայում զբաղեցրել բարձր ու պատասխանատու պաշտոններ։

Տիգրան Եսայանը զբաղեցրել է ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ Արթուր Մարտիրոսյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր՝ մինչ այդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը։

Արման Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ տեղակալներին, հույս հայտնեց, որ նրանց պաշտոնավարումը կլինի բեղմնավոր, իսկ արդյունքը՝ տեսանելի ոչ միայն համակարգում, այլև հասարակության մեջ։

Ավարտին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարեց ակտիվացնել հանցավորության դեմ պայքարը բոլոր ուղղություններով՝ հատուկ շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։



 Պիտակներ
         Ոստիկանության պետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon