Արհեստական ինտելեկտը մարդկությանը կարող է ոչնչացնել

Innovation 13.05.2020   23:30   1409

Արհեստական ինտելեկտը կարող է շախմատ խաղալ, մեքենա վարել և նոր դեղամիջոցներ գտնել։ ԱԻ-ի այս տեսակն անվանում են սահմանափակ կամ թույլ։ Դրանք ընդամենն առաջադեմ ալգորիթմներ են, որոնք որոշակի հանձնարարություններ են կատարում։ Դրանց ընդունակություններն ու գործածության ոլորտներն անընդհատ աճում են, սակայն վտանգը մարդու համար սահմանափակվում է աշխատատեղը կորցնելով՝ հայտնում է HighTech-ը։

Արհեստական ինտելեկտի նոր սերունդը կմեծացնի խաղադրույքները, կարծում են գիտնականները։ Հաշվիչ եքենաների հզորության և մարդկային ինտելեկտի համադրումը ուժեղ ԱԻ-ին թույլ կտա սովորել, բարդ խնդիրներ լուծել ու ինքնակատարելագործվել, եվ զբաղվել խնդիրներով, որոնց լուծման համար նրանց ոչ ոք չի պատրաստել։ Այսպես, ԱԻ-ն կարող է վերածվել արհեստական սուպերինտելեկտի։ Որոշ փորձագետների կարծիքով դրա հայտնվելը հնարավոր է 2029-ից մինչև հարյուրամյակի վերջը՝ հայտնում է Science Alert-ը։

Երբ էլ դա տեղի ունենա, անկասկած, սուպեր ԱԻ-ն կփոխի մարդկությունը։ Հնարավոր է՝ այն լուծի պաշարների անբավարարության կամ կլիմայի փոփոխության համաշխարհային խնդիրները։

Սակայն անհրաժեշտ վերահսկողության բացակայությունը կհանգեցնի աղետալի արդյունքների։ և խոսքը ռոբոտ-մարդասպանների մասին չէ։

ՍԱԻ-ն դժվար թե թշնամաբար վերաբերի մարդկանց։ Սակայն մեքենան կարող է եզրակացնել, որ խնդիրը լուծելու մարդկանց հանձնարարության ամենաարդյունավետ ռազմավարությունը մարդկության մի մասից ազատվելն է։

Ահա հնարավոր սցենարները։ ԱԻ-ն, որ վարակի դեմ դեղամիջոց է ստեղծում, որոշում է սպանել բոլոր վարակակիրներին։ Ռազմական դրոնը հանգում է այն մտքին, որ դաշնակից զորքերի անվտանգությունն ապահովելու միակ միջոցը բոլոր բնակավայրերը՝ քաղաքացիական անձանց հետ միասին, ոչնչացնելն է։ Իսկ կլիմայական աղետներից մարդկանց փրկելու համար ստեղծված նոյրոցանցը որոշում է ոչնչացնել բոլոր տեխնոլոգիաները, որոնք կեղտոտում են երկիրը։

Այժմ նման սցենարները ֆանտաստիկ են թվում, սակայն նույնիսկ ամենահամեստ չափերով դրանք ընդունակ են ոչ քիչ վնաս պատճառել։ Նման սցենարներից խուսափելու համար գիտնականներն առաջարկում են դրանց վրա վերահսկողություն սահմանել։



 Պիտակներ
         արհեստական ինտելեկտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb