ԱԻ հասանելիությունը պետք է ճանաչել մարդու անքակտելի իրավունք

Աշխարհ 25.01.2019   20:00   496

Մարդիկ պետք է հավասար հասանելիություն ունենան արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներին, կարծում է Salesforce-ի գլխավոր տնօրեն Մարկ Բենիոֆը: Եթե մեքենայական ուսուցումը ընտրյալների արտոնությունը դառնա, աշխարհը կբաժանվի կաստաների: Այդպիսի խտրական հասարակության օրինակ է արդեն դառնում Սան Ֆրանցիսկոն, փոխանցում է HighTech-ը:

Բենիոֆն առաջարկել է արհեստական ինտելեկտի հասանելիությունը ճանաչել մարդու անքակտելի իրավունք՝ նույնպիսի, ինչպես հասանելիությունը ջրին, օդին և սնունդին: Նա այս մասին հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս:

«Ներկա պահին ԱԻ ամենահզոր տեխնոլոգիաներ ունեն մի քանի երկրներ և մի քանի ընկերություններ»,- շեշտել է Բենիոֆը: Ձեռնարկատիրոջ խոսքով՝ մեքենայական ուսուցման զարգացած համակարգերին հասանելիությունը մեծ թվով առավելություններ կտա:

«Նա, ով կտնօրինի ԱԻ-ն, մնացյալից ավելի խելացի, առողջ և հարուստ կլինի: Բնականաբար, սպառազինությունն էլ ավելի զարգացած կլինի»,- Business Insider-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Բենիոֆի կարծիքով՝ այս ոլորտում անվերապահ առաջնորդներ չպետք է լինեն: Այլապես հասարակության խտրականության և հարուստների ու աղքատների միջև անհավասարության խորացման վտանգ կա: Հիվանդությունները, կրթական ցածր մակարդակը, աղքատությունը և անօրինությունը նրանց անխուսափելի հատկանիշները կդառնան, ովքեր զարգացած տեխնոլոգիաներին հասանելիություն չունեն:

«Մենք պետք է մեզ հարց տանք՝ արդյոք այսպիսի՞ աշխարհում ենք ցանկանում ապրել»,- նշել է Բենիոֆը:

Salesforce-ի ղեկավարն ընդգծել է, որ մռայլ հակաուտոպիան կարող է մարմնավորվել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ ամեն տարի անհավասարությունն արդեն խորանում է:



 Պիտակներ
         արհեստական ինտելեկտ, Մարկ Բենիոֆ, SalesForce


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon