Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան

Իրադարձային 23.03.2021   10:58   62

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ս/թ մարտի 10-19-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում անցկացվել են շրջայցեր։ Արդյունքում կազմվել են 9 վարչական իրավախախտման արձանագրություններ։

Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, հարուցվել են վարչական վարույթներ։

Կոնկրետ դեպքերով քննությունների արդյունքում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ և կներկայացվեն բնությանը պատճառված վնասի հատուցման պահանջներ։

Որսագողության դեպքերը կապված են եղել տափաստանային արտույտների ապօրինի որսի հետ։

Վարույթներից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն


 Պիտակներ
         որսորդական հրացան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb