Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Իրադարձային 08.10.2020   13:07   28

Արգիշտի Քյարամյանն ազատվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից: Նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան հրամանագիրն ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը՝ նույնպես հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ պետ էր նշանակվել այս տարվա հունիսին:



 Պիտակներ
         Արգիշտի Քյարամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb