Արգենտինյան 10 000 պեսո թղթադրամի վրա կլինի՞ Մարադոնայի պատկերը

Աշխարհ 01.12.2020   17:00   176

Արգենտինացիները դիմել են կառավարությանը՝ հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային 10 000 պեսո անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերելու խնդրանքով։ Ակցիան գործարկվել է Change.org հարթակում նոյեմբերի 30-ին և արդեն 137 հազար ստորագրություն հավաքել։

Արդեն նույնիսկ թղթադրամի դիզայնն է առաջարկվել՝ Արգենտինայի դրոշի սպիտակ-երկնագույն երանգներով։
Ներկայում ամենախոշոր արգենտինական թղթադրամը 1000 պեսոն է։ Երկրի իշխանությունները դեռևս չեն արձագանքել նախաձեռնությանը։

Ավելի վաղ Բուենոս Այրեսի օդանավակայանի ղեկավարությանը խոստացել էր ֆուտբոլիստի արձանը տեղադրել ավիահանգույցի տարածքում։


 Պիտակներ
         Մարադոնա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb