Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին երեք տարվա ամենաուժեղ բռնկումը

Science News 16.01.2021   23:00   141

SDO ուղեծրային աստղադիտարանը գրանցել է Արեգակի վրա վերջին երեք տարվա մեջ եղած ամենաուժեղ բռնկումը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքէջում։

Բռնկումն անսպասելի է եղել գիտնականների համար, քանի որ նման երևույթներից առաջ սովորաբար լինում են արևային ակտիվության առավել թույլ դրսևորումներ։ Այս մասին հաղորդում է Բյուրականի աստղադիտարանի՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ի հոդվածը։

Նրանց կարծիքով՝ շատ հավանական է, որ բռնկման իրական ուժգնությունն ավելի մեծ է եղել, քանի որ պայթյունի կենտրոնը գտնվում է Արեգակի՝ Երկրի համար անտեսանելի կողմի վրա, սակայն Արեգակի պայթյունի ընդգրկած գոտին այնքան վեր խոյացած է եղել, որ մակերևույթից վեր բարձրացած մասը տեսանելի է դարձել արեգակի ծայրի հակառակ կողմից։ Չի բացառվում, որ այս բռնկումը պատկանում է ամենաբարձր X դասին։

Արեգակի վրա պարբերաբար լինում են բռնկումներ, որոնց ընթացքում լուսատուն կտրուկ հսկայական քանակությամբ էներգիա է առանձնացնում լուսային, ջերմային և ռենտգենյան տեսանելի ճառագայթային ալիքների տեսքով։ Նմանատիպ երևույթները կարող են խափանել ուղեծրային արբանյակների աշխատանքը և Երկրի ռադիոկապի համակարգերը, ինչպես նաև վտանգ ներկայացնել տիեզերագնացների առողջության համար։


 Պիտակներ
         արեգակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb