Արդյո՞ք հնարավոր է արագացնել նյութափոխանակությունը

Իրազեկիչ 18.09.2020   21:30   68

Մեզանից յուրաքանչյուրն ունեն այնպիսի ընկերներ, որոնք անդադար ուտում են եւ չեն գիրանում, մինչդեռ մյուսները սնվում են հաշված կալորիաներով եւ, միեւնույն է, չեն կարողանում նիհարել: Էնդոկրինոլոգները պնդում են՝ պատճառը նյութափոխանակությունն է:

Նյութափոխանակությունը կամ մետաբոլիզմը բակականին նուրբ երեւույթ է եւ շատ անհատական: Այն կախված է մարդու հորմոններից, վարքագծից եւ շրջական միջավայրից: Նյութափոխանակությունը քիմիական գործընթաց է, որի համար անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը կուտակի եւ այրի էներգիա: Թե որքան արագ եւ արդյունավետ է կատարվում այս գործընթացը, կախված է անհատից: Եվ այստեղ նշանակալի  դեր է խաղում ժառանգականությունը:

Արդյո՞ք հնարավոր է արագացնել նյութափոխանակությունը

Կարճ պատասխան՝ այո: Սակայն, բանն այն է, որ ձեր օրգանիզմը, ի հակառակ ձեր կամքի, ցանկանում է պահպանել իր քաշն ու ամեն կերպ պայքարում է դրա համար: Հետեւաբար՝ պետք է աստիճանաբար սովորեցնել օրգանիզմին նոր՝ առողջ սննդակարգին եւ չափաբաժիններին:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կծու ուտելիքներն արագացնում են նյութափոխանակությունը, սակայն արդյունքը ժամանակավոր է:

Պետք է հիշել, որ օրգանիզմն օրվա տարբեր ժամերին տարբեր կերպ է արձագանքում նույն կալորիաների ընդունմանը: Հետեւաբար՝ որքան շուտ ուտեք, այնքան՝ լավ:

Կարեւոր է նաեւ պահպանել որոշակի ֆիզիկական ակտիվություն եւ հնարավորինս զերծ մնալ սթրեսից:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Աղբյուրը` Clevelandclinic.org



 Պիտակներ
         նյութափոխանակություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb