Արդիականացվում է Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը

11.09.2020   16:05   45

Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ վերանորոգվում և արդիականացվում է Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը:

«Շուտով կվերաբացվեն բոլորովին նոր ցուցասրահներ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանային լուսավորմամբ, գիտական էքսպլիկացիաներով (բացատրություններ) և նոր ցուցադրությամբ»,- հայտնում են Ազգային պատկերասրահից։ 

Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղում ներկայացված են նկարչի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում է նաև նրա գրաֆիկան:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb