Արդարադատության նախարարությունը ստացել է Սամվել Մայրապետյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի հարցերը

Օրենքի ուժով 08.01.2019   17:16   309

Արդարադատության նախարարությունը ստացել է գործարար Սամվել Մայրապետյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի հարցերը և սահմանված ժամկետում կպատասխանի դրանց: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են նախարարությունից։

Ստրասբուրգյան դատարանը, ըստ Մայրապետյանի փաստաբանների՝ ընդունել է իրենց դիմումը՝ գործարարի արտերկրում բուժում ստանալու հարցի վերաբերյալ։ Միջանկյալ որոշում կայացնելով՝  դիմում է ներկայացվել Հայաստանի կառավարությանը։ Ըստ այդմ, դատարանը հարցրել է՝ որո՞նք են մեղադրյալի անձնագիրը ՀՔԾ-ում պահելու հիմքերը, և արդյո՞ք, ելնելով Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավոր է կազմակերպել նրա բուժումը Հայաստանում։ Գործարարին երկրից դուրս գալու համար անհրաժեշտ է ՀՔԾ-ի թույլտվությունը:

Փաստաբանների պնդմամբ՝ Մայրապետյանը ենթաստամոքսային գեղձի բորբոքում ունի, որը Հայաստանում բուժել հնարավոր չէ: Փաստաբան Կարեն Բատիկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ բժիշկները եզրահանգել են, որ Մայրապետյանի կյանքին վտանգ է սպառնում։



 Պիտակներ
         Սամվել Մայրապետյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon