Արդարադատության նախարարությունը կրկինպարզաբանում է

Իրադարձային 06.08.2019   15:05   92
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի կամ այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ թյուրըմբռնումներից մեկին է անդրադարձել՝ պարզաբանելով.

«Թյուրընկալում N 1. Կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով:

Իրականություն. Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ, որը միտված է պաշտպանել կանանց բռնությունից և կանխարգելել, վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանիքում բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը:

ՀՀ կողմից այս հանձնառությունն իր արտահայումն է ստացել կոնվենցիայի ստորագրմամբ, ինչը միջազգային իրավունքում հենց պետության կողմից հանձնառության ստանձնման արտահայտչաձևերից մեկն է՝ հատկապես, երբ հստակ է ստորագրման պահին, որ այդ կոնվենցիան ենթադրում է վավերացում։ Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե հայտարարվում է, որ երկիրը ստորագրել է կոնվենցիան՝ չվավերացնելու նպատակով, առնվազն շիտակության և անկեղծության խնդիր կա թե միջազգային հանրության և թե հայ հասարակության նկատմամբ։

Ավելին, կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը հանդիասնում է պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով։

Կոնվենցիայի վավերացման հարցը բազմիցս բարձրացվել է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությամբ զբաղվող կոնվենցիոն մարմինների՝ Հայասատանի վերաբերյալ զեկույցներում: Մասնավորապես, կարելի է հղում անել ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի 2018թ. և 2015թ., Համընդհանուր պարբերական դիտարկման 2015թ., Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ., Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեի 2016., ՄԱԿ-ի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցողի 2016թ., ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այլ զեկույցները:

Բացի այդ, պետք է հստակ գիտակցել, որ Եվրոպայի Խորհուրդը ոչ թե մեր երկրից դուրս գտնվող ինչ-որ օտար միավոր է, այլ հենց մեր պետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություն։ Այսինք ՀՀ-ը դրա գործունեության, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնվենցիաների ստեղծման և կատարման վերահսկման մեջ ունի հավասար դերակատարություն այլ եվրոպական երկրների հետ միասին»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         նախարարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon