Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները՝ ըստ ոլորտների

Իրազեկիչ 05.04.2020   13:00   585

Կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում եմ Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները՝ ըստ ոլորտների:

1.Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտ

Կկատարվեն բացառապես երեխայի ծննդի գրանցումը և մահվան պետական գրանցումը: Երևան քաղաքում` ժամը 10:00-ից-18:00-ն, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարանում և Երևանի հատուկ սպասարկման բաժնում/ Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում:
Բոլոր մարզերի ՔԿԱԳ մարմինները կաշխատեն ժամը 10:00-14:00-ն և ևս կիրականացնեն բացառապես երեխայի ծննդի գրանցում և մահվան պետական գրանցում:
Հարցերի դեպքում կարող եք գրել այս էլեկտրոնային փոստի հասցեին՝ qkag@moj.am, կամ զանգահարել 010 594161 և 010 594172 հեռախոսահամարներով:

2. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Հարցում/նամակները կարող եք ուղարկել info@e-register.am հասցեին, և զանգահարել +37494974279 հեռախոսահամարով:

3. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Կգործի Ծառայության թեժ գիծը (060 570-435), իսկ դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը կարող են ուղարկվել բացառապես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով:

4. Նոտարական գրասենյակների գործունեություն

Խիստ անհրաժեշտ և հրատապ դեպքերում քաղաքացիներին սպասարկելու նպատակով յուրաքանչյուր օր Նոտարական պալատի կայքում կհրապարակվեն տվյալ օրը գործունեություն ծավալող նոտարի վերաբերյալ տվյալները: http://moj.am/article/2694

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան



 Պիտակներ
         Արդարադատության նախարարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon