Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 344 մլն դրամով

Իրադարձային 30.10.2019   13:36   59
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Արդարադատության նախարարության բյուջեն 2020թ. կավելանա 344 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Արդարադատության նախարարությանը 2020թ. բյուջեով հատկացված է 17.3 մլրդ դրամ, որը շուրջ 344 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեի համեմատ»,- ասաց Ջանջուղազյանը:

Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսված ֆինանսական միջոցների տեսակարար կշիռ ուղղվելու է քրեակատարողական համակարգի պահպանմանը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով նախարարության ծառայողական մեքենաների թվին՝ նշեց, որ մինչև 2019թ. ավարտը դրանց թիվը կրճատվելու է:

«Այս պահին նախարարությունում առկա է 9 տրանսպորտային միջոց, որոնցից մինչև տարվա վերջ մնալու են 4-ը: Արդեն համապատասխան գործընթացը սկսված է»,- ասաց Բադասյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արդարադատության նախարարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon