Արձանագրվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 343 դեպք

Իրադարձային 09.11.2020   14:12   22

Հայաստանում Covid-19-ով կրկնակի վարակման 343 դեպք է գրանցվել:

Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ողջ հանրապետությունում ունեցել ենք 343 կրկնակի վարակման դեպքեր»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ այդ անձինք պարզապես լիարժեք չէին բուժվել, նախարարը քիչ հավանական համարեց, քանի որ այդ անձինք ունեցել են դրական ախտորոշում, հետո բուժվել են ու ունեցել բացասական պատասխան, հետո առնվազն մեկ ամիս ինտերվալից հետո թեստի դրական պատասխան է եղել:

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1042 նոր դեպք՝ կատարված 2358 թեստից: Ընդհանուր առմամբ Հայաստանում կա կորոնավիրուսի 107 հազար 466 դեպք:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb