Արծրուն Հովհաննիսյանը հեռանում է ՊՆ խոսնակի պաշտոնից

Իրադարձային 06.03.2021   11:00   518

Մեկ տարի առաջ այս օրը՝ առանց մեկնաբանության

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։

Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:

Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:


 Պիտակներ
         Արծրուն Հովհաննիսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb