Արցախը սպասում է ներդրումների․ Հայկ Խանումյան

Տեսանկյուն 08.01.2021   10:52   61

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Բացառիկ հնարավորություն Արցախում ներդրումներ անել ցանկացողների համար։

5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ: Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար:

5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով: Արցախը սպասում է ներդրումների՝ շինանյութերի արտադրության ոլորտում լինի դա, սպասարկման ու զբոսաշրջության, թե այլ բնագավառում:


 Պիտակներ
         Հայկ Խանումյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb