Արցախը Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի

Իրադարձային 25.03.2021   13:59   42

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Գեղամ Գ. Ստեփանյանին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Անչափ ուրախ եմ, բայց ոչ այնքան Գեղամի, որքան մեր երկրի համար:

Որ թեկուզ դժվարությամբ, սակայն բարեկիրթ և ուսյալ արցախցի երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքով և օրինակելի պահվածքով ինքնուրույն ճանապարհ հարթել:

Գեղամի ելույթը Աժ ամբիոնից արդեն իսկ կոնկրետ ապացույց է այն իրողության, որ, ի դեմս նրա, մենք ունենք լուրջ պատրաստվածությամբ և մեծ պատասխանատվությամբ երիտասարդ պետական գործիչ և հենց այդպիսի անհատականության կարիք կա մեր օրերում ավելի բարձր հանրային- քաղաքական պահանջարկ ստացած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Իմ և հազարավոր արցախցիների լավ տրամադրությունը չփոխելու համար չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ նրա թեկնածությանը դեմ քվեարկած մարդկանց, բայց խորհուրդ եմ տալիս լուրջ մտածել իրենց դերակատարության մասին:

Սիրելի Գեղամ, մեր համատեղ աշխատանքն ինձ թույլ է տալիս հույս պահելու փոխարեն համոզված ասել, որ դու հաղջողությամբ ու պատվով ես կրելու այդ առաքելությունը՝ պահելով նախկինում այդ պաշտոնի հանդեպ ձևավորված վստահությունը և ավելացնելով այդ կոչման հանդեպ մեր քաղաքացիների հիմնավոր սպասումները: Շնորհավորում եմ»,-նշել է նա:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb