Արցախումիրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ

Իրադարձային 16.02.2021   11:28   41

Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է․ 

«Հարգելի հայրենակիցներ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Անհրաժեշտության դեպքում տեղում կպայթեցնեն։

Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Բերքաձոոր, Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում։

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ։

Տեղեկատու հեռախոս՝ 911»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb