Արցախում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Քաղաքական 01.04.2020   12:18   511

Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները դեռ չեն հրապարակվել:

Արցախի ԿԸՀ պաշտոնական կայքում ներկայացված են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները միայն երկու շրջաններում՝ Հադրութի եւ Շահումյանի:

Ըստ այդմ` Հադրութում առաջատարները հետեւյալ ուժերն են.

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» - 3094 ձայն (48 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հանրենիք կուսակցություն» - 1323 ձայն (20,5 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն - 426 ձայն (6,4 տոկոս)

ՀՅԴ – 292 ձայն (4,5 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» - 274 ձայն (4,2 տոկոս)

Իսկ ահա Շահումյանի շրջանում պատկերը հետեւյալն է.

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» - 648 ձայն (42 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հանրենիք կուսակցություն» - 317 ձայն (20,5 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» - 160 ձայն (10,4 տոկոս):

ՀՅԴ – 141 ձայն (9,1 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն - 99 ձայն (6,4 տոկոս)։



 Պիտակներ
         Արցախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon