Արցախում վերջին մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Իրադարձային 26.05.2021   11:53   61

Արցախում մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հայտնաբերվել։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 92 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 132-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 749 դեպք։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 680 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։


 Պիտակներ
         Արցախում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb