Արցախում սպասվում է բջջային կապի եւ ինտերնետ ծառայության գների էական իջեցում

Իրադարձային 04.09.2020   15:54   72

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:

Նա գրել է քննարկման արդյունքի մասին, որոնք հետեւյալն ենՔննարկման արդյունքները հետևյալն են.

Բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Այս առումով վերջին տեխնիկական աշխատանքներն են իրականացվում, որոնք, ըստ գլխավոր տնօրենի, կավարտվեն մեկ շաբաթվա ընթացքում:

Մինչև տարեվերջ նոր 3G ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:

Մինչև 2022 թ. էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը:Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաև նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին:

Պայմանավորվել ենք, որ մինչև 2022թ.-ի հունվարի 1-ն ընկերությունը մատուցող ծառայությունները և դրանց սակագները կհամապասխանեցնի ՀՀ-ում գործող կապի օպերատորների կողմից մատուցվող ծառայություններին ու սակագներին։ Խոստանում եմ, որ իշխանություններն այս հարցում խիստ հետևողական է լինելու, գրել է Արցախի նախագահը:

Ի դեպ, հետգրությամբ նա հայտնել է, որ հանդիպմանը դիմակ չկրելը պայմանավորևված է եղել առողջական թեթեւ խնդրով, որն այժմ կարգավորված է



 Պիտակներ
         Արցախում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb