Արցախում սկսվել է ռուս խաղաղապահների Սպուտնիկ-V-ի 2-րդ չափաբաժնով պատվաստումը

Իրադարձային 05.02.2021   11:06   37

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բուժաշխատողներն Արցախում սկսել են Սպուտնիկ-V պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով խաղաղապահների պատվաստումները:

Առաջինը պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Ապագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժշկական շարժական թիմերը պատվաստելու են բոլոր 27 դիտակետերում առաջադրանքներ կատարող անձնակազմին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ընդհանուր առմամբ պատվաստանյութի շուրջ 2 հազար դեղաչափ է առաքվել Արցախ։

Նշվում է, որ այս թիվը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմի համար: Պատվաստանյութը առաքվում է հատուկ ջերմային տարաների մեջ, որոնք ապահովում են պատվաստանյութի անվտանգությունը փոխադրման ընթացքում:

 


 Պիտակներ
         ռուս խաղաղապահների պատվաստում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb