Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ

Իրադարձային 03.02.2021   11:25   52

Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում է․ 

«Հարգելի հայրենակիցներ,

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Մարտունի և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Սոս, Ննգի, Քերթ, Կարմիր Շուկա, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ համայնքների մոտակայքում նախատեսվում է հետախուզական աշխատանքներ չպայթած զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Տեղեկատու հեռախոս՝ 911:

Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ Այգեստան և Խնածախ համայնքների, ինչպես նաև Մարտունի քաղաքի մոտակայքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb