Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս մեկ բլոկ-մոդուլային քաղաք

Իրադարձային 11.01.2021   11:07   39

ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ստրաբաժանման մասնագետները Կարաքենդ գյուղում կառուցել են նոր բլոկ-մոդուլային քաղաք: Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին զեկուցվել է նոր մոդուլյար քաղաքում 60 մարդու բնակեցման մասին, որը կառուցվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմի համար հարմարավետ կյանքի և կենցաղային պայմաններ ստեղծելու համար:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ նյութատեխնիկական ապահովման ստրաբաժանման մասնագետները օպերատիվ կերպով կառուցել էին երկու բլոկ-մոդուլային քաղաք Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում:

Բլոկ-մոդուլային քաղաքները ամբողջովին ինքնաբավ օբյեկտներ են, որոնք հագեցած են կյանքի ապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Մոդուլն ապահովված է կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):

Յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա մարզահրապարակ՝ արհեստական խոտածածկով, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ:

Այս բլոկ-մոդուլային քաղաքները կարող են օգտագործվել ինչպես ցուրտ շրջաններում, այնպես էլ տաք կլիմա ունեցող երկրներում:

Բլոկ-մոդուլային քաղաքները արտադրվում էին մասնագիտացված արդյունաբերական ձեռնարկությունների կողմից՝ տեխնիկական պահանջներին համապատասխան:


 Պիտակներ
         խաղաղապահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb