Արցախում պատերազմին աջակցող միակ երկիրը Թուրքիան է. Կարո Փայլան

Իրադարձային 01.10.2020   19:25   51

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, որ բացի մի երկրից,  ամբողջ աշխարհը  Արցախում զինադադարի կոչ է անում։

Թուրքական Bianet–ին տված հարցազրույցում Կարո Փայլանը նշել է, որ Թուրքիայի նախագահականին հարցադրում է ուղարկել այն լուրերի փաստի առթիվ, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել զինյալների։

«Մի շարք միջազգային լրատվամիջոցներ ռեպորտաժներ են պատրաստել այս թեմայով, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ են տեղափոխվել հակամարտության գոտի։ Այս լուրերի պարզաբանումն անպայման պետք է տան Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները»,–ասել է Փայլանը։

Կարո Փայլանը նաև շեշտել է, որ մինչ ամբողջ աշխարհը  կողմերին զինադադրի կոչ է անում, միակ երկիրը որ պատերազմին աջակցություն է հայտնում, Թուրքիան է։



 Պիտակներ
         Կարո Փայլան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb