Արցախում մեկնարկել է տեղահանված բնակչության համար նախատեսված նոր բնակավայրի կառուցումը

Իրադարձային 16.02.2021   13:10   47

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև ընկած տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարտա Դանիելյանը:

«Ասկերանի Ջրաղացներ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Սղնախ գյուղերից տեղահանված մեր քաղաքացիների համար նախատեսված նոր բնակավայրը կունենա ավելի քան 644 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես:

Նախատեսվող 116 առանձնատներից՝ առաջինները պատրաստ կլինեն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում. բնակավայրի շինարարությունն ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչև 2022 թվականի դեկտեմբեր:

Առանձնատները, որոնց նախագծի համար  օրինակ է ծառայել Քաշաթաղի Աղավնոն, կլինեն 2-4 սենյականոց: Յուրաքանչյուր առանձնատանը կհատկացվի 1500 քառակուսի մետր տնամերձ հողատարածք: Գլխավոր ճանապարհի հարևանությամբ կկառուցվի նաև շուկա»,-մանրամասնեց  Դանիելյանը:


 Պիտակներ
         տեղահանված


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb