Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Իրադարձային 17.08.2020   11:29   159

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 254 մարդու մոտ, որոնցից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 5, ընդհանուր առմամբ մեկուսացված են մնում 9 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8 046 փորձանմուշի հետազոտություն:

Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:


 Պիտակներ
         Արցախում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb