Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Իրադարձային 01.02.2021   11:49   95

Արցախում հունվարի 31-ին կատարվել է 18 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2 նոր դեպք: Վարակակիրները  նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: 

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2334 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում   25  վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Կատարվել է 19 309 թեստավորում:


 Պիտակներ
         Արցախում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb