Արցախում կազմակերպվում է անվտանգ երթևեկության տասնօրյակ

Իրադարձային 15.09.2020   12:33   28

Սեպտեմբերի 14-ից մինչև 24-ն Արցախի Հանրապետությունում կազմակերպվում է անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով: Այդ օրերին ճանապարհային ոստիկանության վերակարգերն ավելի կմոտեցվեն դպրոցներին և դրանց մերձակա խաչմերուկներին:

Տասնօրյակի և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ է արվում երթևեկության բոլոր մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:



 Պիտակներ
         Արցախում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb